Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեկտեմբերի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։
«Նիկոլայ Դալլաքյանին 2022 թվականի դեկտեմբերի 14-ից ազատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից և աշխատանքային վերջին օրը ամարել դեկտեմբերի 13-ը»,-ասված է որոշման մեջ։
Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`աշխատողի նախաձեռնությամբ, ինչի մասին նշված է որոշման մեջ։
Iravaban.net-ը հայտնում է, որ մյուս որոշման մեջ նշվում է․ «Հովհաննես Զոհրաբյանին 2022 թվականի դեկտեմբերի 14-ից նշանակել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սամանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»։