Հայաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը, փոխանցում է Haqqin-ը։
«…Երկկողմ բանակցություններ են սկսվել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։ Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը վերանայված առաջարկներ է ներկայացրել Հայաստանին։ Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում»,- ասել է Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը որպես երկու իրավահավասար ինքնիշխան պետություններ հիմք կստեղծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի լուծման համար։