Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհը մոտ 10 ժամ է շարունակում է փակ մնալ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «ցուցարարները» գիշերը մնալու են ճանապարհին։ Ադրբեջանի ԱԻՆ-ը ցուցարարներին էլեկտրաէներգիայով և ջեռուցմամբ է ապահովել։ Նշվում է, որ «ցուցարարների» թիվն աճում է։ Հաղորդվում է, որ այժմ նրանց թիվը 500 է հասնում։
«Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին: Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ:
Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ»,-հայտնում է Արցախի ՆԳՆ-ն:

