Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսն այս տարի չի կայանա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական դարձած ասուլիսն այս տարի չի կայանա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ նախագահը հնարավորություն կգտնի լրագրողների հետ շփվելու համար․ «Ինչպես և մշտապես անում է նախագահը, նաև օտարերկրյա հանդիպումների ժամանակ»։

Նախագահի մեծ մամուլի ասուլիսն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է 2001 թվականից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել