Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 4-ին այցով մեկնել է Ռուսաստան, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան: Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, նա նաև կմասնակցի երկկողմ միջոցառումներին»,-ասվում է զեկույցում։