Թուրքական «MetroPOLL» վիճակագրական-հետազոտական կազմակերպությունը գալիք 2023 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ հերթական անգամ սոցհարցում է իրականացրել, հայտոնում է Ermenihaber-ը։
Հարցման կազմակերպիչները հետաքրքրվել են, թե որքանով է աջակցություն վայելում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման գործելաոճը բնակչության շրջանում:
Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերին անցկացված ադրյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 47.6 տոկոսն աջակցել է Էրդողանի կառավարման գործելաոճին: Իսկ 50․6%-ը՝ ոչ։
Ուշագրավ է, որ նոյեմբերին ևս նման հարցում է իրականացվել և այդ ժամանակ Էրդողանի կառավարման գործելաոճը աջակցողների թիվը նվազել է 2%-ով՝ կազմելով 45․1%: