Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական «Բայրաքթար Քըզըլելմա» անօդաչու կործանիչի արտադրությունը կսկսվի մինչև 2023 թվականի վերջ։ Այս մասին գրում է РИА Новости-ին։
Ռեակտիվ շարժիչով հագեցած «Բայրաքթար Քըզըլելմա» անօդաչու թռչող սարքն առաջին անգամ ներկայացվել է Թուրքիայում այս տարվա օգոստոսին Սամսուն քաղաքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ«Բայրաքթար Քըզըլելմա»-ն կկարողանա օդ բարձրանալ կարճ թռիչքուղի ունեցող նավերից։