Կատարից 10 միլիարդ դոլար Թուրքիային. Reuters

Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, Կատարը Թուրքիայի համար կարող է նոր ֆինանսական աղբյուր դառնալ։

Գործակալությունը հիմնվում է երկու թուրք պաշտոնյաների հայտնած տեղեկության վրա, ըստ որի՝ նախատեսվում է Թուրքիային փոխանցել 8-10 միլիարդ դոլար, որի մի մասը՝ մոտ 2-3 միլիարդը, մինչև տարեվերջ։

Նշվում է, որ այն կօգտագործվի տոկոսադրույքների իջեցումով պայմանավորված արժույթի տատանումները հավասարակշռելու համար։

Թուրք պաշտոնյաները հայտնել են, որ երկու երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումների ժամանակ արդեն համաձայնություն է ձեռք է բերվել։

Վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել էր Կատար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել