Ադրբեջանի ՊՆ-ին չի բավարարել ՌԴ ՊՆ հայտարարությունը

Ցավով տեղեկացնում ենք, որ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված ՌԴ խաղաղապահ զորախմբի պաշտոնական տեղեկության մեջ մեր բնակավայրերի անունները դեռևս նշվում են հայկական հորինված տեղանուններով։ Այս մասին հայտարարությունը է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ադրբեջանական Minval-ը։

Բացի այդ նշվել է, որ ադրբեջանցիների համար անցանկալի է ամեն անգամ հիշատակել Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը որպես «Լեռնային Ղարաբաղի տարածք»։

«Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից ադրբեջանական տեղանուններով Ղարաբաղի տնտեսական շրջանի բնակավայրերի ցանկն ու քարտեզը պաշտոնապես ուղարկվել է ՌԴ ՊՆ՝ ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին և ներկայիս հրամանատարությանը։ Ադրբեջանի տարածքում ժամանակավոր տեղակայված կոնտինգենտը, ինչպես նաև թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը, և տվյալների մեջ այդ անունների օգտագործումը բազմիցս պահանջվել է։

Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը նշել մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի անվանումները՝ մեր պաշտոնական հայտարարության մեջ նշված ճիշտ տեղանուններով»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել