Ադրբեջանի ՊՆ-ն րոպեներ առաջ նոր հայտարարություն է տարածել. կոչ է անում ռուս խաղաղապահներին չօգտագործել Մարտունի և Մարտակերտ անվանումները. ադրբեջանագետ

Տեղանունների պատերազմը շարունակվում է, Ադրբեջանի ՊՆ-ն րոպեներ առաջ նոր հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ռուս խաղաղապահներին չօգտագործել Մարտունի և Մարտակերտ անվանումները։ Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Ալիևն իսկապես իրեն շատ նյարդային է պահում, մեկ օրվա մեջ մուննաթ եկավ Իրանի, ՌԴ֊ի, Նիդերլանդների (Բաքվում դեսպանին ԱԳՆ էին կանչել), Ֆրանսիայի վրա, դե մեր մասին էլ չխոսեմ…հուսամ մուննաթի ենթարկվածները սկսում են գիտակցել, թե ինչ կարևոր է զսպել Բաքվի բռնապետին»,-նշել է նա։

Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ ռուսական կողմին առաջարկել են նշված 2 տեղանունները անվանել Ագդերե և Խոջավենդ։

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ ճիշտ նշել մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի անվանումները»,-նշվել է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել