Կրեմլն աշխատում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում Ռուսաստանում չի նախատեսվում, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է РИА Новости-ին:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մշտապես շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների արագ կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել