«Թույլ մի տվեք, որ ձեզ ավելի շատ ներքաշեն պատերազմի մեջ». Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն դիմել է Բելառուսի քաղաքացիներին

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը նոր տեսաուղերձ է հրապարակել Բելառուսի քաղաքացիների համար։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը Facebook-ում ռուսերենով երեք րոպեանոց ձայնագրություն է հրապարակվել։

Իրենց կոչում ուկրաինական հրամանատարության ներկայացուցիչները նշել են, որ Ռուսաստանը սադրանքներ է նախապատրաստում Բելառուսի տարածքում, այդ թվում, հնարավոր է, միջուկային օբյեկտներում։ Ուկրաինայի Զինված ուժերը կարծում են, որ Ռուսաստանը պատրաստ է դա անել՝ «Բելառուսին Ուկրաինայի հետ պատերազմի մեջ ներքաշելու համար»։ Ուկրաինայի ներկայացուցիչները բելառուսներին կոչ են արել «վերահսկել բոլոր կասկածելի գործողությունները» և «ուժեղ պատասխան տալ ցանկացած սադրանքի»։

«Ձեր կառավարությունն արդեն մասամբ խախտել է Սահմանադրությունը՝ թույլ տալով Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ օգտագործելով ձեր տարածքը, ենթակառուցվածքները և ռեսուրսները։ Թույլ մի տվեք, որ ձեզ ավելի շատ ներքաշեն պատերազմի մեջ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերին Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունն արդեն դիմել էր Բելառուսի ժողովրդին՝ կոչ անելով երկրի բնակիչներին չմիանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել