Առաջարկում եմ, որ տրանսպորտը լինի անվճար․ Լևոն Զաքարյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավագանու նիստի ժամանակ ասաց, որ աշխատանքից հեռացվել է համայնքի կողմից շահագործվող հասարակական տրանսպորտային միջոցի 51 վարորդ։

«Կան վարորդներ, որ բացի մետաղադրամից, իրենց բերում թղթադրամ են հանձնում, մենք տեսախցիկներով ուսումնասիրություն ենք իրականացնում։ Առիթից օգտվելով՝ մեր քաղաքացիներին խնդրում եմ, որ իրենց մոտ ունենան 100 դրամանոց և այդ գումարը հասցնեն համայնքին։ Այդ միջոցներով մենք կարողանում ենք ձեռք բերել նոր ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Կարողանում ենք իրականացնել լուսավորության, կանաչապատման աշխատանքներ։ Կարծում եմ 100 դրամ ունենալն այդքան էլ դժվար չէ»,-ասաց քաղաքապետը։

Թեմայի վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկավ Եևանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը։

«Կարող է իմ առաջարկը ռոմանտիկ թվալ, բայց ես առաջարկում եմ, որ տրանսպորտը լինի անվճար, որովհետև տրանսպորտից օգտվում են մարդիկ, ովքեր ստեղծում են հանրային բարիք և ուսանողները։ Կարող ենք ինչ-որ լուծումներ գտնել, որ հարկերից ինչ-որ գումար գնա և այդ ծախսերը փակի և տրանսպորտը լինի անվճար։ Այդ դեպքում կարիք չի լինի 100 դրամի վերահսկման, վերևի դռնից կմտնեն, թե մեջտեղի»,-ասաց ավագանու անդամը։

Արձագանքելով՝ քաղաքապետ ասաց, որ լավ մոտեցում է և տարբեր երկրներ օգտագործում են այդ մոտեցումը։

«Անկախ ամեն ինչից, վճարովի կլինի, թե չէ, կարծում եմ՝ տրանսպորտային համակարգը պետք է կայացնել»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։

Ըստ Լևոն Զաքարյանի՝ 100 դրամները չեն ծածկում այդ ծախսերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել