Էրդողանը հայտնել է, որ թուրքական բանակի օդային օպերացիան չի քննարկվել ոչ ԱՄՆ-ի, ոչ ՌԴ-ի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի քննարկել թուրքական բանակի օդային օպերացիան Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Այս մասին գրում է ТАСС-ը` հղում անելով NTV հեռուստաալիքին։

«Մենք օպերացիայի անցկացման հարցը չենք քննարկել ոչ ԱՄՆ հարգարժան նախագահ Բայդենի, ոչ էլ հարգարժան (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ: Ե՛վ Բայդենը, և՛ Պուտինը գիտեն, որ մենք ի վիճակի ենք նման գործողություններ իրականացնել, ինչպես ասում ենք՝ ցանկացած պահի»,- լրագրողներին է ասել Էրդողանը՝Քաթարից վերադառնալուց հետո։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան վճռական է տրամադրված ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ «Եթե մենք որոշենք քայլ անել (այս ուղղությամբ), ապա մենք անում ենք այն: Ժամանակն է, որ ԱՄՆ-ը մեզ ճանաչի և, ըստ երևույթին, նրանք ճանաչում են: Հուսով եմ, որ բոլորը դեռ կտեսնեն, թե ինչ ավելի կարևոր և վճռական քայլեր կանենք ապագայում։ Քայլեր, որոնք անպայման պետք է ձեռնարկվեն»,- ասել է Էրդողանը։ «Իհարկե, մենք վրդովված ենք, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ միասին ենք, սակայն, ցավոք, ԱՄՆ-ն էր, որ հազարավոր տեխնիկա, զինամթերք և զենք ուղարկեց Սիրիայում ահաբեկչական տարածք»,- ասել է նա, և նշել, որ դա տեղի է ունեցել Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի իշխանության օրով և շարունակվում է Ջո Բայդենի օրոք։

Նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիան Հյուսիսային Իրաքում և Սիրիայում «Ճանկ-թուր» օդային գործողություն է իրականացրել, որին ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գործողությունն անվանել է հաջողված՝ նշելով, որ վերացվել են ահաբեկիչների հիմնական հենակետերն ու կենտրոնացման վայրերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել