Հնարավորության դեպքում Ամանորի տոնական ձևավորման աշխատանքները կազմակերպվում են գիշերային ժամերին․ փոխքաղաքապետ

Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այս օրերին որոշ փողոցներում ժամանակավորապես դադարեցվում է երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ գործընթացը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը, համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով:

Նշվել է նաև, որ հնարավորության դեպքում ձևավորման աշխատանքները կազմակերպվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը չխոչընդոտելու համար:

Հաշվի առնելով, որ Ամանորին ընդառաջ մայրաքաղաքում ակտիվանում է փողոցային առևտուրը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ դեպքերը հայտնաբերելու և երևույթը բացառելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել