Օգոստոսի 18-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 33 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը խոստովանել է, որ 2012 թ. նոյեմբերին Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 31 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել է գազի բալոնը, իսկ նույն թվականի դեկտեմբերին` Զավարյան փողոցի թիվ 35 հասցեի մոտ կայանված «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահից` «Քենվուդ» տեսակի կապի սարքավորում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Իրավաբան.net