ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Այս մասին տեղեկանում ենք Կրթությա, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ըստ այդմ՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 125 հավակնորդ: