Զելենսկին այցելել է Խերսոն ու պարգևներ հանձնել ազատագրման ժամանակ աչքի ընկած զինծառայողներին․ Ukrinform

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 14-ին այցելել է Խերսոն քաղաք։ Այս մասին գրում է Ukrinform-ը։

Զելենսկին պետական ​​պարգևներ է հանձնել Խերսոնի ազատագրման ժամանակ աչքի ընկած զինծառայողներին։

«Թշնամին մեզ հենց այնպես որևէ բան չի տալիս։ Այս պատերազմում մենք շատ թանկ գին ենք վճարում։ Ազատությունը մեզ արժենում է մեր լավագույն մարդկանց կյանքն ու առողջությունը»,- ասել է նախագահը` ընդգծելով, որ Ուկրաինայի համար տարածքների ազատագրումը հեշտ չէ, դրա հետևում կանգնած են ուկրաինացի պաշտպանների հսկայական ջանքերը։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել