Միշուստինը կմեկնի Ադրբեջան

Նոյեմբերի 17-18-ը Բաքվում կանցկացվի ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային 11-րդ համաժողովը։ Համաժողովի շրջանակներում կքննարկվեն ներդրումային համագործակցության, տրանսպորտային ենթակառուցվածքների, ձեռներեցության, գյուղատնտեսական համագործակցության, ինչպես նաև հումանիտար շփումների խորացման հարցեր։

Համաժողովի պաշտոնական բացմանը կմասնակցեն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետներ Ալի Ասադովն ու Միխայիլ Միշուստինը։

Լիագումար նիստում նախատեսված է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի ելույթը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել