Եթե ժառանգն ու ժառանգատուն տարբեր պետությունների քաղաքացիներ են, ո՞ր պետության իրավունքը պետք է կիրառվի

Ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ինքը:

Կտակ կազմելու և վերացնելու անձի ունակությունը, ինչպես նաև կտակի և այն վերացնելու մասին ակտի ձևը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ կտակարարը կտակ անելու կամ այն վերացնելու մասին ակտը կազմելու պահին ունեցել է բնակության վայր: Սակայն ձևը չպահպանելը հիմք չէ կտակի կամ դրա վերացման մասին ակտի անվավերության համար, եթե կտակը կամ այն վերացնելու մասին ակտը համապատասխանում են դրանք կազմելու վայրի կամ Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջներին:

Անշարժ գույքի ժառանգությունը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել