Ի՞նչ է սեկվեստրը

Սեկվեստրի պայմանագրով` երկու կամ ավելի անձինք, որոնց միջև գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ է առաջացել, այդ գույքը հանձնում են երրորդ անձի, որը պարտականություն է ստանձնում վեճը լուծվելու դեպքում գույքը վերադարձնել այն անձին, ում դա կհատկացվի դատարանի վճռով կամ բոլոր վիճող անձանց համաձայնությամբ (պայմանագրային սեկվեստր):

Երկու կամ ավելի անձանց միջև վեճի առարկա գույքը կարող է սեկվեստրի կարգով ի պահ հանձնվել դատարանի վճռով (դատական սեկվեստր):

Դատական սեկվեստրով պահառու կարող է լինել ինչպես դատարանի նշանակած, այնպես էլ վիճող կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված անձը: Երկու դեպքերում էլ պահանջվում է պահառուի համաձայնությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

Սեկվեստրի կարգով ի պահ կարող է հանձնվել ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույքը:
Սեկվեստրի կարգով գույքի պահատվությունն իրականացնող պահառուն վիճող կողմերի հաշվին վարձատրություն ստանալու իրավունք ունի, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ սեկվեստր սահմանած դատարանի վճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել