Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է զորացրել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ուսանողներին, ովքեր նախկինում զորակոչվել էին զինվորական ծառայության։
Ինքնահռչակ հանրապետությունների զորացրված ուսանողներին տուն կուղարկեն, նրանք կկարողանան շարունակել ուսումը, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Կրեմլի ներկայացուցչին։