Բեսսի Հենդրիքսը` Միացյալ Նահանգներում ապրող ամենատարեց մարդը, այսօր դառնում է 115 տարեկան: Ինչպես հայտնում է CNN-ը, Այովա նահանգի բնակչուհին նոյեմբերի 7-ին դարձավ 115 տարեկան:
Հենդրիքսը ծնվել է 1907 թվականին: Նրա կյանքի ընթացքում եղել են 21 նախագահներ, երկու համաշխարհային պատերազմներ և խորտակվել է Տիտանիկը:
Ի լրումն ԱՄՆ-ում ապրող ամենատարեց անձը լինելուց, նա նաև աշխարհում չորրորդ ամենատարեց մարդն է, ըստ Gerontology Research Group-ի, որը գրանցում և հավաստագրում է մարդկանց, ովքեր ապրել են մինչև 110 տարեկանը և ավելին:
Հենդրիքսը նշել է իր 115-ամյակը երեք երեխաների հետ Shady Oaks Care կենտրոնում։ Նրա դուստրը, Ջոան Շաֆերը, դարձել է 90 տարեկան՝ իր մոր 115-ամյակին նախորդող օրը:
Ներկայումս ամենատարեց կենդանի մարդու տիտղոսը պատկանում է 118-ամյա ֆրանսիացի միանձնուհի Լյուսիլ Ռենդոնին։ Երբևէ գրանցված ամենատարեց մարդը եղել է մեկ այլ ֆրանսուհի Ժաննա Լուիզ Կալմենտը, ով ապրել է ավելի քան 122 տարեկան, համաձայն Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի: Կալմենտը մահացել է 1997թ.-ին։