«Ղարաբաղը մեր հողն է»,-օկուպացված Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա ընդգծել է, որ այնտեղ ժամանակավորապես են տեղակայվել ռուս խաղաղապահներ։
«Այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, նրանց ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ, և եթե նրանք հույսը դնեն որևէ մեկի վրա, նրանք դեռ կբախվեն ողբերգության»,- ասել է նախագահը։
Նա հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հնարավոր է միայն իրենց առաջադրած 5 սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվելու դեպքում։
«Մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, սակայն՝ «արդար» խաղաղություն։ Մեր առաջադրած սկզբունքներն «արդար» են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հենց այդ պայմաններով»,- հայտարարել է Ալիևը։