Կրեմլը և ՌԴ ՊՆ-ն չեն աջակցում պատգամավորների՝ բանակում ծառայության ժամկետը մինչև 2 տարի դարձնելու գաղափարին․ Ведомости

Բանակում զորակոչի ժամկետը մինչև երկու տարի դարձնելու պատգամավորների նախաձեռնությունը նախագահականում և ՌԴ պաշտպանության նախարարությունում աջակցություն չի ստացել։ Այս մասին Ведомости-ին հայտնել են Դաշնային խորհրդի երկու աղբյուր և պաշտպանության գերատեսչությանը մոտ կանգնած զրուցակիցը։

Իշխանությունները որոշել են կենտրոնանալ զինվորական անձնակազմի «ոչ թե քանակական, այլ որակական» պատրաստության վրա։ Սրան չի կարող նպաստել ծառայության ժամկետի ավելացումը, ասել է ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրը։

Իր հերթին, Դաշնային խորհրդի աղբյուրը հայտնել է, որ այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս Կրեմլը հաշվի է առել նախաձեռնությանը դեմ հանդես եկող խորհրդարանականների դիրքորոշումը։

Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է նոյեմբերի սկզբին բանակում զորակոչի ժամկետը մեկ տարուց դարձնել երկու տարի։ Նա հայտարարել է, որ նման միջոցառումը կնպաստի ռուս զինվորականների ավելի լավ պատրաստվածությանը և ռուսական բանակի մարտունակության բարձրացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել