Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի հարավում: 26-ամյա մայրը 11-րդ հարկի բնակարանի պատուհանից դուրս է նետել 2021 թվականին ծնված դստերը, հայտնում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը։
Աղջկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Այնտեղ է տեղափոխվել նաև երեխայի 26-ամյա մայրը։ Life-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երբ բացվել է բնակարանի դուռը, կինը անգիտակից վիճակում է եղել, իսկ ներսում գազի հոտ է զգացվել։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։