Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նոյեմբերի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերած աշխատանքային կարգապահությունը խախտելու համար։ Այն է՝ աշխատանքի ժամին ուսումնական հաստատության աշխատակիցների հետ միասին աշխատանքից անհարգելի բացակայության համար «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թից մեկ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Գայանե Սարգսյանի նկատմամբկիրառել «նկատողության» կարգապահական տույժը։
Մարզպետը նոյեմբերի 4-ին մեկ այլ որոշում է ստորագրել, որով «նկատողության» կարգապահական տույժի է ենթարկվել «ՀՀ Լոռու մարզի Կաթնաղբյուր միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Մեսրոպյանը։
Նա ուսումնական ժամին ուսումնական հաստատության աշխատակիցներին աշխատժամից շուտ է ազատ արձակել։
Արամ Խաչատրյանի մեկ այլ որոշմամբ էլ «նկատողության» կարգապահական տույժ է կիրառվել «ՀՀ Լոռու մարզի ամրակից միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Գոհար Սագսյանի նկատմամբ։
Նա աշխատանքի ժամին ուսումնական հաստատության աշխատակիցների հետ միասին աշխատանքից անհարգելի բացակայել է։