2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 8.0%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ:
Այս մասին Iravaban․net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.6% գնաճ, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Հրազդան և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4%-ով:
2022թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 1.8% և 0.7% գնանկում: 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 2.3% և 33.6%-ով: 2022թ. հոկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 1.6%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 28.2% գնաճ: