Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են կարիքավոր երկրներին անվճար սնունդ մատակարարել, նոյեմբերի 4-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում մենք պայմանավորվեցինք հացահատիկ անվճար առաքել կարիքավոր երկրներին: Մենք համաձայն ենք Պուտինի հետ, որ Աֆրիկան պետք է օգտվի Սև ծովի հացահատիկի միջանցքից: Մենք կապահովենք, որ հացահատիկով բեռները հասնեն այն երկրներին, որոնք այժմ տառապում են սննդի ծանր ճգնաժամից և սովից», – ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանի խոսքով, նա այս հարցը քննարկել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Բացի այդ, նա հայտարարել է Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովում աֆրիկյան երկրներին սննդամթերքի մատակարարման հարցը բարձրացնելու մտադրության մասին։
Էրդողանն ասել է, որ արևմտյան երկրների՝ մարդասիրության դասեր տալու փորձերը՝ անտեսելով Աֆրիկայում ապրող մարդկանց տառապանքը, ամոթ է։
«Միլիոնավոր մարդկանց տառապանքն անտեսվում է: Աֆրիկայում, հատկապես Սոմալիում, առանց հացի հասանելիության մահացող յուրաքանչյուր անմեղ մարդու ցավը կոտրում է մեր սրտերը: Ցավոք, ոչ մի ջանք չի գործադրվում վերջ դնելու միլիոնավոր մարդկանց տանող այս ողբերգություններին: Մարդկանց մահվանից հետո ամոթալի է, որ արևմտյան երկրները, որոնք մարդասիրության դասեր են տալիս աշխարհին, անտարբեր են մնում այս ողբերգության նկատմամբ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Միաժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիան զարմացած չէ Եվրոպայի մտածելակերպից ու պահվածքից, բայց չի ընդունում այն։