Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քառ․կմ տարածք. ԳՇ պետ

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քառ․ կմ տարածք, եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև Հայաստանի տարածքի խորքերը:

«Եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև մեր տարածքի խորքերը, որտեղ հակառակորդը հաջողության է հասել, ապա կազմում է 130 քառակուսի կմ և մի փոքր ավել: Եթե հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ասրյանը:

ԳՇ պետը նշեց, որ կախված հաշվարկման մեթոդաբանությունից՝ օկուպացված տարածքի չափերը կարող են փոխվել, սակայն Պաշտպանության նախարարության հաշվարկները ցույց են տալիս օկուպացված տարածքի հենց այդպիսի չափերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել