Տասնյակ հազարավոր արցախահայեր բռունցքվել են` ի պաշտպանություն իրենց կյանքի և մյուս հիմնարար իրավունքների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Չպետք է մենակ թողնենք Արցախի ժողովրդին, պիտի աշխարհասփյուռ հայությամբ շարունակենք սատարել Արցախին և կանխենք Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործումը։
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»,-նշել է նա։
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՀ խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել:
Նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք։ Ըստ ԱՀ Ազգային ժողովի՝ հանրահավաքին մասնակցում էին շուրջ 40,000 քաղաքացիներ Ստեփանակերտից և շրջաններից: