Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել․ Արտակ Բեգլարյան

Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ: Այս մասին հայտնում է Արտակ Բեգլարյանը։

«Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՐԸ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել