«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին:
Iravaban.net-ը հայտնում է, որ Գրիգորյանը 2018 հուլիսից մինչև 2021 թվականի հուլիսը զբաղեցրել է Քննչական կողմիտեի նախագահի պաշտոնը։ Ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Հեղինակ է շուրջ 47 գիտական հոդվածների և 3 մենագրությունների (ընդհ. ծավ. 112 տպ. մամուլ), որոնք վերաբերում են քրեական և միջազգային իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության արդի հիմնահարցերին։
Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է 21 մեդալով, 4 հուշամեդալով, 1 պետական պարգևով և 3 կրծքանշանով։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։