ԵՄ-ն դիմում է Ռուսաստանին

Ռուսաստանը պետք է չեղարկի հացահատիկի գործարքին մասնակցությունը դադարեցնելու իր որոշումը, որը հանգեցրել է բերքի արտահանմանը Ուկրաինայից, Twitter-ում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Սևծովյան գործարքին մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը սպառնում է հացահատիկի և պարարտանյութերի արտահանման առանցքային ճանապարհին, որոնք անհրաժեշտ են պարենային գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար», – գրել է Բորելը` կոչ անելով Մոսկվային վերանայել իր որոշումը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել է ուկրաինական հացահատիկի արտահանման համաձայնագրին մասնակցությունը կասեցնելու մասին։ Որպես պատճառ՝ գործակալությունը նշել է նույն օրը «բրիտանացի մասնագետների մասնակցությամբ» Ուկրաինայի կողմից իրականացված ահաբեկչությունը Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի դեմ, որոնք ներգրավված են «հացահատիկային միջանցքի» անվտանգության ապահովման մեջ։ Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ հուլիսի 22-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել