Ռուսաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, դեռ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ նրա՝ Մոսկվան պատրաստ է նաև Արևմուտքի հետ խոսել լարվածության թուլացման շուրջ, բայց միայն իրատեսական առաջարկների և հավասար մոտեցումների դեպքում։