Ջասթին Թրյուդոն հայտարարել է՝ պատժամիջոցներ են սահմանել «Գազպրոմ»-ի ղեկավարների նկատմամբ

Կանադայի իշխանությունները նոր պատժամիջոցներ են կիրառելու ՌԴ 35 ֆիզիկական և 6 իրավաբանական անձանց նկատմամբ։

Պատժամիջոցների ենթարկվածների ցանկում են «Գազպրոմ»-ի ղեկավարության ներկայացուցիչներ, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ում ելույթը հեռարձակել են տեղի լրատվամիջոցները։

«Պատժամիջոցների ցանկում ավելացնում ենք ևս 35 հոգու, այդ թվում՝ «Գազպրոմ» պետական ​​էներգետիկ ընկերության ազդեցիկ ղեկավարների։ Պատժամիջոցներ ենք սահմանում էներգետիկ ոլորտի 6 ընկերությունների նկատմամբ ևս»,- ասել է Թրյուդոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել