Հայաստանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի տարրերին. Բայրամով

Երեւանը դեռ չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնեւում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմին տրամադրված խաղաղության պայմանագրի տարրերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Այս մասին Բայրամովը հայտարարել է ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում Բայրամովը եւ Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի ներկա իրավիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ ադրբեջանա-ամերիկյան օրակարգի տարբեր ոլորտների շուրջ»,-փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը, մասնավորապես, խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտների, Երեւանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու Բաքվի դիրքորոշման եւ առաջարկների մասին։ «Նախարարը նշել է, որ հայկական կողմը դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի այն տարրերին, որոնք տրամադրվել են Հայաստանին Ժնեւում արտգործնախարարների հանդիպումից հետո»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Դոնֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել