Պուտինն ասել է, թե երբ է հնարավոր Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարելի է հասնել միայն երկու կողմերի պայմանավորվածությունների հետևողական կատարմամբ, ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Անկասկած, դեպի խաղաղություն տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել այն ճանապարհը, որը տրված է կողմերի կողմից Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմամբ»,- ասել է նա։

Նա հիշեցրեց, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման մասին է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել