Հոկտեմբերի 27-ին ԵԿՄ վարչությունում՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ վարչության անդամների եւ մարզխորհրդի նախագահների համատեղ ընդլայնված նիստ:
Այս մասին տեղեկանում ենք Երկրապահ կամավորակաների միության հայտարարությունից:
Օրակագային հարցերն էին՝
•Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակի արարողություններ,
•44-օրյա պատերազմին ԵԿՄ մասնակցություն եւ սահմանների պաշտպանության համար առ այսօր իրականացվող մարտական հերթապահություն,
•ԵԿՄ տարածքային բաժանմունքներում կատարվող աշխատանքներ,
•ԵԿՄ վարչության հանձնաժողովների գործունեություն,
•Սպայական կոչումների շնորհում ու պարգեւատրմներ
•2021թ. ֆինանսական գործունեության քննարկում եւ հաստատում:
Քվորումն ապահովված էր, օրակարգի հաստատումից հետո քննարկվեցին առաջարկվող հարցերը:
Քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում, առաջացած բոլոր հարցերը ստացան համապատասխան արձագանքներ: