ՌԴ-ում ահաբեկչության փորձ է կանխվել

Ստավրոպոլում ձերբակալվել է չորս հոգուց բաղկացած խումբ, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում, հաղորդում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Լինելով ուկրաինական ազգայնական կազմակերպությունների գաղափարախոսության կողմնակիցները՝ ձերբակալվածները ծրագրել են ահաբեկչություն իրականացնել տարածաշրջանի վարչական տարածքներից մեկում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հրազեն, պատրաստի պայթուցիկ սարքեր և նորերի պատրաստման բաղադրամասեր, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կազմակերպման մեթոդական գրականություն։

ԱԴԾ-ն չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են բերման ենթարկվել կասկածյալները, սակայն հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արդեն ձերբակալել է նրանց։

Ըստ աղբյուրի՝ հարուցվել է քրեական գործ՝ «Ահաբեկչություն» հոդվածով։

Տեսանյութը՝ մեր Telegram ալիքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել