Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ավետիք Կարճիկյանի եղբայրը՝ Ավետը։
Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից։
Փոքրիկը լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 25-ին։
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է Կարճիկյանների ընտանիքին, շնորհավորել նրանց Ավետի ծննդյան առթիվ` պատրաստակամություն հայտնելով օգնել եւ աջակցել ընտանիքին յուրաքանչյուր հարցով։