Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային նկրտումներն անընդունելի են. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի տարածքային պահանջներն ու սպառնալիքներն անընդունելի են, և կոչ է արել խնդիրները լուծել երկխոսության միջոցով:

«Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի մի գործընկերը մարտահրավեր նետի մյուսի ինքնիշխանությանը։ Դա վերաբերում է նաև քիչ թե շատ քողարկված ռազմական սպառնալիքներին»,- Ta Nea թերթին տված հարցազրույցում հայտարարել է Շոլցը, որ պաշտոնական այցով գտնվում է Հունաստանում։

Շոլցն Աթենքում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսի հետ: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կանցլերը կարծիք է հայտնել, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլև ողջ Եվրոպայի համար։

«Գերմանիայի Դաշնային կառավարությունը կարծում է, որ երկու երկրների միջև առկա հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով և միջազգային իրավունքի հիման վրա։ Մեր ընդհանուր նպատակը, մեր տեսլականը պետք է լինի Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանի ողջ տնտեսական ներուժի օգտագործումը»,- ասել է Շոլցը:

Ակնկալվում է, որ պաշտոնյաները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները, Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի հաղթահարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել