ՌԴ ԱԳՆ-ն դիմել է Երևանին՝ Զատուլինի և Սիմոնյանի համար Հայաստան մուտքի արգելքի հետ կապված

Մոսկվան դիվանագիտական ​​ուղիներով դիմել է Երևանին՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին Հայաստան մուտքի արգելքի հաստատման և պարզաբանման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տարակուսանքով ընդունեցինք նման հայտարարությունները կամ հաղորդագրությունները… և դիվանագիտական ​​ուղիներով անմիջապես դիմեցինք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատման և պարզաբանման համար», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ն նամակ է ուղարկել և Զատուլինին տեղեկացրել․ «Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Այնուհետև Մարգարիտա Սիմոնյանն է հայտնել, որ իր մուտքը ՀՀ նույնպես արգելվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել