Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.2-Մ1-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.2-Մ1-6) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպչական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1.դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
3.բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6.լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից, նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ»ր բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47, 90 րոպե տևողությամբ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256,623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված,գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 4, 7, 9, 21, 27, 29, 34, 35, 40, 46, 47, 49, 50, 51, 53, 57, 60, 61, 62, 63, 73, 74, 78, 79, 82, 83, 84, 109, 110, 111, 122, 146, 147, 153, 159, 160, 179, 180, 182, 194, 195
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 3, 4, 5, 6, 7, 8 ,15, 20, 23, 24, 26, 27, 31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6, 7, 8, 13, 17, 18, 20, 21, 22, 30, 31, 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120947
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1.2, 2-6, 10, 11, 12, 13, 15, 16-26, 31-34, 37, 40
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140926
«Ավիացիայի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 5, 7-12, 15, 19, 23, 24, 36, 43, 52, 63
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146280
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 4, 6, 9, 10, 10.1, 11, 13, 17, 19, 22.1, 23, 24, 26
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153425
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 6, 9, 11, 13, 16, 19, 26, 28, 29, 33, 35, 38, 43, 77, 79, 80, 82, 83, 86, 90, 91, 92
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153407
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք․ հոդվածներ՝ 1, 1.1, 5, 11, 12, 22, 28, 30.1, 30.2, 38, 40, 47.1, 56, 57, 61․1, 113, 114
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148955
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք․ հոդվածներ՝ 2, 4, 6, 7, 9, 10, 19, 23, 25, 31-33, 40, 57, 66-68
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152345
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք․ հոդվածներ՝ 3, 4, 7, 15, 17, 19, 20, 27, 30, 42, 46, 55, 63, 72, 73
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152343
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013:
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346 հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
- «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47, հեռախոսահամարներ՝ 010 31 31 86, 010 31 31 87, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected])
ՀՀ քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ):