Խերսոնում դիվերսանտները հարձակվել են ոստիկանության Դնեպրի բաժանմունքի վրա, լրագրողներին հայտնել է Խերսոնի շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ժամը 13:00-ի սահմաններում Խերսոն քաղաքի ոստիկանության Դնեպրի բաժանմունքի վրա են հարձակվել՝ զենք խլելու նպատակով: Հարձակվողներին հաջողվել է մեկ կրակոց արձակել «ՌՊԳ» տեսակի զենքից,- ասել է նա։
Այժմ փորձում են զինյալներին արգելափակել ու կալանավորել։
Հաղորդվում է, որ Մելիտոպոլում նախօրեին՝ առավոտյան, անհայտ անձինք ավտոմեքենա են պայթեցրել ZaMedia մեդիա հոլդինգի մոտ։ Տասներկու մարդ վիրավորվել է, որոնցից վեցի վիճակը ծանր է։