Ըստ Մարգարիտա Սիմոնյանի՝ իր մուտքը Հայաստան ևս արգելվել է

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը անդրադարձել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքին։

Նա իր Тelegram-ի ալիքում գրել է, որ Կոնստանտին Զատուլինը երկար տարիներ եղել է Հայաստանի կողմնակիցը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարի կողմից արգելվել է նրա մուտքը Հայաստան։ Ի դեպ՝ իմը նույնպես»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ Հայաստանի խորհրդարանը անցանկալի է անվանել իր մուտքը երկիր՝ Հայաստանի դեմ արած հայտարարությունների համար։

Telegram-ի ալիքում Զատուլինը հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին նամակ է ստացել Հայաստանի խորհրդարանից։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»,- մեջբերում է Զատուլինը նամակի տեքստը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել