Չարլզ III-ը Ռիշի Սունակին նշանակեց Մեծ Բրիտանիայի վարչապետ

Ռիշի Սունակը այժմ Մեծ Բրիտանիայի 57-րդ վարչապետն է՝ Չարլզ թագավորի կողմից կառավարություն ձևավորելու հրավեր ստանալուց հետո: Այս մասին հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ թագավորը ընդունել է Լիլ Թրասի հրաժարականը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 5-ին նա հրաժարական տվեց Ֆինանսների նախարարի պաշտոնից՝ նշելով. «Մեծ պատիվ էր կատարել այս դերը, բայց ես ափսոսում եմ, որ այլևս չեմ կարող հանգիստ խղճով շարունակել դա»։

Հոկտեմբերի 20-ին Լիզ Թրասը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Այդ կապակցությամբ հոկտեմբերի վերջին տեղի կունենան Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի, համապատասխանաբար՝ վարչապետի ընտրություններ։ Ռիշի Սունակը ևս մեկ անգամ դիտվում է որպես մրցավազքի ֆավորիտ՝ կուսակցության առաջնորդ և վարչապետ դառնալու 50% հավանականությամբ:

Սունակը դառնում է վերջին 210 տարվա ընթացքում Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել