Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն ընդունել է վարչապետ Լիզ Թրասի հրաժարականը։ Կառավարությունը կգլխավորի Ռիշի Սունակը։ Նախկինում նա Պահպանողական կուսակցության ղեկավար էր դարձել ոչ այլընտրանքային հիմունքներով։
Հեռացող վարչապետ Լիզ Թրասը պաշտոնավարման իր վերջին ելույթում կոչ է արել իր իրավահաջորդ Ռիշի Սունակին շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային։
«Մենք պետք է կարողանանք գերազանցել ավտոկրատական ռեժիմները, որտեղ իշխանությունը կենտրոնացած է մարդկանց նեղ շրջանակի ձեռքում: Այժմ առավել, քան երբևէ, մենք պետք է օգնենք Ուկրաինային», – ասել է նա: