Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից, հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։
Արեգակի մասնակի խավարումը կսկսվի hոկտեմբերի 25-ին` 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11-ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։ Ընդհանուր առմամբ խավարումը կտևի 2 ժամ 32րոպե։
Արևի խավարումը տեսանելի կլինի Գրենլանդիայի արևելյան հատվածից և ամբողջ Իսլանդիայից, ինչպես նաև Եվրոպայի մեծ մասից (բացի Պորտուգալիայից և Իսպանիայի արևմտյան և հարավային մասերից), հյուսիսարևելյան Աֆրիկայից և արևմտյան ու կենտրոնական Ասիայի մեծ մասից:
Խավարման ամենամեծ փուլը՝ 86,2 տոկոս, կդիտվի Ռուսաստանի Նիժնևարտովսկ և Սուրգուտ քաղաքներում։