Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու ևս մեկ եռակողմ գագաթնաժողովի՝ պետությունների միջև հարաբերություններում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երկուշաբթի օրը տարածված մեկնաբանություններում։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան հաջորդ եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը»,- ​​ասել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել